Պայմաններ և դրույթներ
- Ընդհանուր կանոններ
- Սույն Պայմանները հանդիսանում են կայքից առցանց տարբերակով գնումներ կատարելու բաղկացուցիչ մասը:
- Կայքում տեղ գտած տեղեկությունները, այդ թվում՝ Պայմանները, թարմացվում են պարբերաբար: Դուք պարտավոր եք պարբերաբար ստուգել Պայմանները, որպեսզի տեղյակ լինեք կատարված փոփոխություններին:
- Անձնական տվյալների գաղտնիությունը
Ընկերությունը երաշխավորում է Ձեր (այսուհետ նաև՝ Գնորդ) կողմից տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Կայքում ապրանքի պատվեր իրականացնելիս Դուք տալիս եք Ձեր մասին որոշակի անձնական տվյալներ (ԱԱՀ, սեռ, հասցե, հեռախոս, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարի, ծննդյան վայր, և այլն), որոնք կարող են հավաքվել կամ մուտքագրվել կամ պահպանվել կամ օգտագործվել հաճախորդների հետ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար: Դուք համաձայնվում եք նաև, որ Ընկերությունն իրավունք ունի իր պատասխանատվությամբ և հայեցողությամբ Ձեր անձնական տվյալների մշակումը հանձնարարել ցանկացած երրորդ անձի՝ երաշխավորելով դրանց գաղտնիությունն ու պաշտպանությունը:
- Մտավոր սեփականությունը
Կայքում ներկայացված ապրանքների, ինչպես նաև Կայքի ծրագրային ապահովման նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը պատկանում է Ընկերությանը և ենթակա է պաշտպանության մտավոր սեփականության մասին ՀՀ օրենսդրության և միջազգային պայմանագրի համաձայն:
- Վաճառքի պայմաններ
4.1. Վաճառքի պայմանագիրը
4.1.1. Կայքում տեղադրված սույն էլեկտրոնային փաստաթուղթը հանդիսանում է Ընկերության պաշտոնական առաջարկ (Հրապարակային օֆերտա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի և 510-րդ հոդվածի համաձայն) և ներառում է Կայքում ներկայացված ապրանքի վաճառքի, վճարման, առաքման, վերադարձի և փոխանակման բոլոր էական պայմանները:
4.1.2. Պայմանագիր կնքելու համապատասխան օֆերտայի/առաջարկի ակցեպտը/համաձայնությունը Ձեր կողմից իրականացված է համարվում մինչև ապրանքը գնելը «Պատվեր իրականացնելով, Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ արտահայտությամբ և սեղմելով «ԳՆԵԼ կոճակը, որով Դուք հաստատում եք Ձեր կողմից ընտրված ապրանքի դիմաց վճարումը կամ վճարման տարբերակը:
4.1.3. Առաքումն իրականացվում է միայն այն բանից հետո, երբ Ձեր կողմից ընտրված ապրանքի դիմաց վճարման տարբերակը ընտրված է:
4.2. Գինը
4.2.1. Կայքում տեղ գտած տեղեկատվությունը (այդ թվում՝ ապրանքների գների) ճշգրիտ է և իրական:
4.2.2. Ձեր կողմից պատվիրված ապրանքի գնի ինչպես նաև նկարագրության հետ կապված առկա լինի որևէ սխալմունք, Ընկերությունը նման նման տեղեկատվությունը բացահայտելուն պես Ձեզ լրացուցիչ կտեղեկացնի այդ մասին: Այդ դեպքում Դուք հնարավորություն կունենաք չեղյալ համարելու պատվերը:
4.2.3. Եթե 4.2.2 կետում նշված նպատակով անհնար լինի կապ հաստատել Ձեզ հետ կամ Ընկերությունը չստանա պատվերը վերահաստատող նամակ, ապա դա կնշանակի, որ պատվերը չեղյալ է համարվել:
4.2.4. Եթե Դուք արդեն վճարել եք չեղյալ համարված պատվերի համար, ապա վճարված գումարն ամբողջությամբ կվերադարձվի:
4.3 Ապրանքի որակը և այն վերադարձնելու իրավունքը
4.3.1. Ընկերությունը պարտավորվում է մատակարարել կայքում ներկայացված տվյալներին համապատասխան ապրանք (գույն, չափս, քաշ և այլն): Որոշ դեպքերում կայքում պատկերված ապրանքի գույնը կարող է տարբերվել իրական ապրանքի գույնից կապված էկրանների կարգավորումների և տարբեր մոդելների էկրանների հետ։ Այդ իսկ պատճառով գնորդը ապրանքի ստացման պահին պետք է հաստատի իր կողմից ընտրված գույնի ընդունելի լինելու հանգամանքը։ Ոչ պատշաճ որակի՝ վնասված, օգտագործման նպատակին անպիտան ապրանք ստանալու դեպքում Գնորդն իրավունք ունի:
- ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
- գնման գնի համաչափ իջեցում.
- նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում, այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում՝ գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
- առուվաճառքի գործարքի չեղարկում: Այդ դեպքում Գնորդը պարտավոր է վերադարձնել ապրանքը:
4.3.2. Ընկերությունը պարտավոր է բավարարել Գնորդի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
4.3.4. Գնորդն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը, այն ստանալուց 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում է, եթե՝
- Նշված ապրանքը չի օգտագործվել,
- Պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
4.3.5. Պատշաճ որակի ապրանքի վերադարձման հետ կապված ծախսերը կրում է Գնորդը:
- Վճարումը և առաքումը
Ձեր կողմից մատնանշված հասցեով ապրանքի առաքումը անհնարին լինելու դեպքում՝ Ընկերությունը պարտավորվում է տեղեկացնել Ձեզ այդ մասին՝ համապատասխան հիմնավորումներով ծանուցումն ուղարկելով Ձեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով Ձեզ:
- Ապրանք ստանալը
Գնորդը պարտավոր է ապրանքը ստանալուն պես ստւգել դրա փաթեթավորումը՝ վնասվածքներ կամ չթույլատրված բացումներ հայտնաբերելու նպատակով:
- Հավաստիացումներ
7.1. Օգտվելով Կայքից Դուք հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և Դուք կրում եք դրա հետ կապված անճշտությունների ռիսկը
7.2. Գնորդը հավաստիացնում է, որ լիովին հասկացել է Գնման Պայմանները, գիտակցում է իրեն վերապահված իրավունքներն ու իր համար նախատեսվող պարտավորությունները:
- Պատասխանատվությունը
8.1. Այն դեպքում, երբ Դուք թույլ տաք Պայմանների խախտում և Ընկերությունը չձեռնարկի որևէ համարժեք միջոց, այնուամենայնիվ Ընկերությունը կշարունակի պահպանել ցանկացած այլ խախտման դեպքում նման միջոցներ ձեռնարկելու իր իրավունքը:
8.2. Խախտման դիմաց միջոցներ չձեռնարկելը չի կարող դիտվել, որպես այլ դեպքում նման խախտման թույլտվություն:
Կարևոր ծանոթագրություններ
- Եթե որևէ պայմանի հետ կապված առաջացան հարցեր, այն ճշգրտելու նպատակով կարող եք կապ հաստատել Ընկերության հետ,
- Կայքը կարող է տեխնիկական կամ այլ խնդիրներով պայմանավորված չգործել կամ գործել խափանումներով, որի հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում,
- Ի գիտություն ընդունեք, որ այս Պայմանները կարևոր մաս են կազմում Ձեր և Ընկերության հետ հարաբերություններում, ուստի կարող եք պահպանել այն կամ տպել: